Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2009

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ANAHIT

14.03.2014

4 TARI AMYSNACAC EM EXEL ERBEQ CEM ZGACEL ORKAZM,BAJANVEL EM.2 AMYSNYTUYNICS ZGYM EM ORKAZM BAUC DA JAMANAKI @NTACQYM KMECACNI ARGANDS VOR KAROXANAM HXIANAL?

ANAHIT

14.03.2014

BAREV BJISK JAN ES 26 TAREKAN EM,AMYSNACAC EM EREXA CHEM KAROXANYM YNENAM.BJSKI DIMEL EM EROZIAS BYJEL EN,DARCIAL CHEM HXIACEL.GNACEL EM HAUASTANIC DYRS ENTEXA BJISKNERN ASECIN VOR ARGANDS POQR E,XNTRYM EM ASEQ TE INCHIC KAROX E AUTPES LINEL?GYCE ET PATJAROV ERBEQ CHXIANAM?

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

14.03.2014

Հարգելի qqqqq, դատելով Ձեր հարցի բովանդակությունից՝ խոսքը օրգազմի բացակայության մասին է: 

Սեռական հարաբերության ժամանակ լիցքաթափվելու, այսինքն՝ օրգազմ ապրելու անհնարինությունը սեքսոլոգիական հարց է:

Օրգազմը սեքսուալ գրգռման կուլմինացիան է /գագաթնակետ/,որն ուղեկցվում է բավարարվածության և հաճույքի ուճեղ զգացմուվ:Այն տեղի է ունենում սեռական հարաբերության ավարտին`էրոգեն գոտիների, հիմնականում` սեռական օրգանների մեխանիկական խթանման դեպքում:Անօրգազմիան սեռական մերձեցման ժամանակ օրգազմի բացակայությունն է: Այն կարող է պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով` հոգեբանական,Ֆիզիկական կամ միջանձնային: Ամեն դեպքում կարելի է վերականգնել կնոջ օրգաստիկությունը, պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին պարզել վերջինիս պատճառները: Պետք չէ շատ ուշացնել, որովհետև հնարավոր է հետագայում այդ վիճակը ազդի Ձեր նյարդային համակարգի վրա, ինչպես նաև սեռական ցանկության վրա և, իվերջո, Ձեր միջանձնային հարաբերություններիվրա: Հնարվավոր է նաև ժամանակի խնդիր լինի, եթե Դուք նոր եք սկսել սեռական կյանքով ապրել և երիտասարդ եք, կարող է ժամանակի ընթացքում ունենաք օրգազմ, նույնիսկ ծննդաբերությունից հետո:

ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Ani......

12.03.2014

barev dzez es 10 tarekan em.. im mot shushut e arajanum serakan cankutyunner ... inchpes varvem nman depqerum.. ev ardyoq da normal e im tariqum.. xndrum em patasxaneq harcis

ANUSH

11.03.2014

barv dzez, ete shushut em inqnabavararmamb zbaxvum, dranic vnas ka?

hamlet

11.03.2014

es serakan haraberutyan jamanak 4em karoxanum hangstanal

Ani

11.03.2014

Hargeli bjishk asek xntrem hnaravor e 13 tarekanum hxianal yete dashtan@ arten sksvrle

qqqqq

06.03.2014

barev dez xndrum em patasxaneq.amusnus het haraberutyun jamanak shat ush em avartum hamarya chem avartum inchic e xndrum em aseq inch kareli e anel

Մեդ-Պրակտիկ

05.03.2014

Հարգելի yyyyyy, բարև Ձեզ, հնարավոր չէ կանխագուշակել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ մաքրումը: Բոլոր դեպքերում մեծ տոկոս չի կազմում նման դեպքերում հետագա խնդիրների առաջացումը, սակայն նաև հնարավոր չէ բացառել, որ կարղ են նաև խնդիրներ առաջանալ:

Մեդ-Պրակտիկ

05.03.2014

Հարգելի Karine, դժվար է հավատալ, որ ինքներդ Ձեզ կարող էիք վնասել...

Մեդ-Պրակտիկ

05.03.2014

Հարգելի Meri, բարև Ձեզ, հնարավոր են և լինում են դեպքեր, երբ կուսաթաղանթը չի պատռվում՝ կապված նրա առաձգականության և խորը տեղադրված լինելու պատճառով: Նման դեպքերում, իրոք, կուսաթաղանթը կարող է պատռվել ծննդաբերության ժամանակ:

Մեդ-Պրակտիկ

05.03.2014

Հարգելի Melka, բարև Ձեզ, եթե ցավ և արյան հետքեր չկան, կուսաթաղանթը չի կարող պատռված լինել:

yyyyyy

02.03.2014

bjishk xndrum em pattsaxaneq))es amusnacac em 4 amis kuys em exel bayc arajin gisher@ aryun chem nkatel hxiacel em 5-6 shabatakanumkorcrel em aryunahosel el shat..dimel enq maqrman vakumov maqrum@ inchqan vnas e ev hnaravor e vor es chxianam arajin hxiutyuns e exel..

Meri

02.03.2014

barev dzez bjishk es mi harc unem, es ausnacacem mot 2 amis arajin gisher@ kusazrkum texi chi unecel bayc es hxiem motavor 5 shabatakan, uzumem imanal inch pacharov kusazrkum chi exel? ev hnaravore cnndaberutyan jamanak patrvi?

Liana

02.03.2014

shat mersi

Մեդ-Պրակտիկ

28.02.2014

Հարգելի Gagik, դիմեք պրակտիկ մասնագետի... 

Մեդ-Պրակտիկ

28.02.2014

Հարգելի Lus, բարև Ձեզ, հազիվ թե կարողանաք ինքներդ Ձեզ նման վնաս հասցնեք, նաև՝ ցանկացած վնասվածքի հետևում է քիչ կամ շատ, կամ թեկուզ չնչին արյան առկայություն: Փորձառու տղամարդուն դժվար չէ տարբերել՝ աղջիկը կույս է, թե ոչ: Ամեն դեպքում, սովորաբար կուսության մասին խոսում է սեռական հարաբերության ժամանակ ցավի և արյան առկայությունը, նաև՝ կնոջ վերաբերմունքը սեռական հարաբերությունից հոգեբանորեն անհամեմատ տարբերվում է կույսի պահվածքից:

Մեդ-Պրակտիկ

28.02.2014

Հարգելի Liana, բարև Ձեզ, էռոզիայի առաջացման հնարավոր պատճառներ կարող են լինել՝ կանացի հորմոնների ցածր մակարդակը, հաճախակի և կոպիտ սեռական ակտերը, վարակիչ հիվանդությունները, հաճախակի աբորտները, ծննդաբերությունը, վաղ սեռական հարաբերությունները, քանի որ կանացի սեռական օրգանները վերջնական հասունանում են 20-23 տարեկանում:

Էռոզիան չբուժելու ամենահաճախակի և վտանգավոր հետևանքը ուռուցքների առաջացման վտանգն է:

Karine

28.02.2014

Barev dzez, matov nerhrman jamanak mi qich aryun em nkatel , shat qich , hnaravor e kusataxants vnasvat lini kam masnaki vnasman depqum , hetagayum aryun klin?

Melka

26.02.2014

Hargeli bjishk ete mats hrel em depu ners.bayc matis kese.hnaravor e kusataxants patrvac lini.ev arajin gishere ete patrvac lini hnaravor e amboxjutyamb patrvac chlini ev arajin gishere aryun tesnem.bayc erb mats hrel em aryun chem nkatel ev cav chem zgacel?

Gagik

24.02.2014

Barev dzez es 22 tarekan em uzum em imanal inch piti anel amusnakan arajin gisher@ xndrum em inc ognel.

Lus

23.02.2014

Hnaravor e dzerqov kusatanxante patrel.bayc aryun chtesnel.ev arajin gisher txamarde inchpes e tesnum axjike kuys e te voch?

Մեդ-Պրակտիկ

23.02.2014

Հարգելի Astxik, բարև Ձեզ, Ձեր նկարագրած հետևանքները չեն սպառնում Ձեզ:

Մեդ-Պրակտիկ

22.02.2014

Հարգելի AAAAAAAAAA, բարև Ձեզ, ներարգանդային սպիրալ կարելի է տեղադրել ծննդաբերությունից 6-7 շաբաթ հետո միայն, և եթե բարդություններ չկան, իսկ կեսարյան հատումից հետո՝ 6 ամիս անց:

Մեդ-Պրակտիկ

22.02.2014

Հարգելի Aнна, բարև Ձեզ, սեռական բավարարումը կախված է շատ գործոններից (նույնիսկ ձեռնաշարժության պայմաններում), և միշտ չէ, որ կավարտվի բավարարմամբ: Այստեղկապ ունի տեղը, պայմանները, հանգիստ ներհոգեկանը, տրամադրվածությունը և այլն և պաթոլոգիկ վտանգ չկա դրա մեջ: Եթե կոպիտ շփում չլինի կուսաթաղանթի (ներհրում հեշտոց) հետ, նրանից զրկվելու վտանգ չի սպառնում:

liana

22.02.2014

barev bjishk jan inchic e arajanum erozian ete chbijvem inch klini

astxik

21.02.2014

bjishk hnaravor e heshtoci dzevepoxutyun kam cliki mecacum dzernasharjutyunic

Aнна

19.02.2014

Барев цез бжишк джан ми бан арцнем ес куйс ем у збахвум ем инкнабаварармаб амен ангам ангстанум еи байц эс ангам чем ангстану ми кани ангам порцеци чи стацвум да инчица ?драниц кароха инч вор хндир араджана ?у кара инкнабаварармб кусатахантиц зрквел ?хндрум ем патасханек нахапес шноракалутюн

AAAAAAAAAA

19.02.2014

BJISHK ISK KARELI E CCNDABERUTYUNIC HETO SPRIRAL OGTAGORCEL

Մեդ-Պրակտիկ

19.02.2014

Հարգելի Karine, բարև Ձեզ, դա փորձառության խնդիր է:

Կարդացեք նաև

Դեմենցիան առօրեական խնդիր է
Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...

Նյարդաբանություն
Ընդհանուր սոմատիկ հիվանդությունների թվում արձանագրվող աֆեկտիվ խանգարումներն առաջնային օղակում

Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռեգեներացիայի բժշկակենսաբանական որոշ հարցերի մասին

Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Պատմության էջերից
Ստենոկարդիա
Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...

Սրտանոթաբանություն
Օնիխոմիկոզներ
Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...

Մաշկաբանություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...

Ներզատաբանություն
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները

Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան...

Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Առողջ և գեղեցիկ Ես Անձնական խնամք
Անգինա
Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչ է աուտիզմը
Ինչ է աուտիզմը

Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ